Տղամարդը երիտասարդի հարվածից կուրացել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ին հայտնի է դարձել, որ երեկ` ժամը 00:25-ին, Սուրբ Աստվածամայր ԲԿ է դիմել  53-ամյա մի քաղաքացի` քթի քերծվածքով և ձախ աչքի տեսողության կորուստով:

Մեզ հաջողվեց պարզել, որ քաղաքացին Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ է և վնասվածքները ստացել է նախորդ օրը` 23:30-ին, ոմն 28-ամյա Գարոյի հարվածներից, ով բռունցքով մի քանի անգամ խփել է նրա գլխին:

Ոստիկանության հասարակայնության և լրատվության բաժնից հաստատեցին տեղեկությունը և հայտնեցին, որ Գարոն ներկայացել է Ոստիկանության Շենգավիթի բաժին և տվել է խոստովանական ցուցմունք: Նա ստորագրությամբ բաց է թողնվել:

Ոստիկանությունից մեզ նաև հայտնեցին, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է հետաքննություն:

Տաթև Հարությունյան




Լրահոս