Կառավարության առաջիկա ծրագիրը դեռ քննարկման փուլում է. Ռաֆիկ Գրիգորյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ նիստին այսօր մասնակցում էին Արագածոտնի  ու  Գեղարքունիքի մարզպետներ Սարգիս Սահակյանն ու Ռաֆիկ Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ  ՀՀԿ-ի այսօրվա նիստին քննարկվում էր կառավարության առաջիկա ծրագիրը:

Սարգիս Սահակյանն armlur.am-ի հետ զրույցում ասաց, որ լիահույս է կառավարության առաջիկա ծրագրի արդյունավետության առումով:

-Իսկ որևէ առաջարկ թեկուզ Արագածոտնի մարզի հետ կապված` ներկայացրե՞լ եք:

-Ոչ, չեմ ներկայացրել, բայց  կառավարության այս ծրագիրը լավն է ու արդյունավետ:

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն էլ  կարծում է, որ կառավարության վերջնական  տարբերակը պատրաստ լինելու դեպքում կարելի է կարծիք հայտնել: «Հիմա դեռ քննարկման փուլում է  ծրագիրը»,- ասաց նա:

-Իսկ Գեղարքունիքի մարզի հետ կապված ի՞նչ առաջարկ եք ներկայացրել:

-Ոչ միայն այս նիստի հետ կապված, այլև այլ քննարկումների ժամանակ առաջարկներ արել ենք, օրինակ տարածքների համաչափ զարգացման մասին ենք խոսել:

Սոնա Դավթյան




Լրահոս