Ամերիկյան Forbes ամսագիրը կազմել է աշխարհի ամենաթանկ առանձնատների ցանկը: Ցուցակում կան նաև մարզաշխարհի ներկայացուցիչների առանձնատները: Դրանցից ամենաթանկը գնահատվել է Դոնեցկի «Շախտյոր»-ի սեփականատեր Րինատ Ախմետովի առանձնատունը: Նա գտնվում է 6-րդ հորիզոնականում:
8-րդում է գտնվում «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչի առանձնատունը: Ռոմանն այն գնել է 2011թ.-ին` 140 մլն դոլարով:
20-րդ հորիզոնականում էլ գտնվում է Մոնակոյի սեփականատեր Դմիտրի Ռիբոլովլևի դստեր` Եկատերինայի առանձնատունը, որի արժեքը գտնվում է 88 մլն դոլար:
Նշենք, որ ամենաթանկ առանձնատունը պատկանում է հնդիկ գործարար Մուկեշու Ամբանիին: Արժեքը գնահատվում է 1 մլրդ դոլար: