Բ. Սահակյանն ընդունել է Կիմ Բակշիին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 19-ին ընդունել է անվանի գրող եւ կինոդրամատուրգ Կիմ Բակշիին եւ նրա ուղեկցող անձանց:

Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, թե Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել Կիմ Բակշիին` Արցախի եւ Հայաստանի, մեր ժողովրդի պատմության ու մշակույթի մասին արժեքավոր գործեր ստեղծելու կապակցությամբ՝ ընդգծելով, որ դա կարեւոր է ինչպես հայ ժողովրդի, այնպես էլ արտաքին աշխարհի համար:

Հանդիպմանը մասնակցում էր մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը:

190514_Kim_Bashi_-Info




Լրահոս