Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում ԱՄՆ-ի դեսպանը շտապ կարգով կանչվել է Արտաքին գործերի նախարարություն՝ չինական բանակի 5 սպաներին տնտեսական կիբերշպիոնաժի մեջ մեղադրելու հարցով:
Ավելի վաղ Պեկինը իր սպաների հասցեին ուղղված մեղադրանքները հորինված էր հայտարարել ու զգուշացրել, որ դա կարող է վտանգի տակ դնել երկու երկրների համագործակցությունը:
Պեկինի իշխանությունները արդեն իսկ կանգնեցրել են համակարգչային անվտանգության երկկողմանի աշխատանքային խմբի գործունեությունը, և հայտարարել են, որ կքննարկեն հետագա համագործակցության հարցը:
Հիշեցնենք, որ սա առաջին դեպքն է, երբ ԱՄՆ-ն օտարերկրացի զինվորականներին մեղադրում է տնտեսական կիբերշպիոնաժի մեջ:
ԱՄՆ-ի Դաշնային քննչական բյուրոյի ղեկավար Ռոբերտ Անդերսենը նշել է, որ հետաքննությամբ զբաղվող աշխատակիցները մանրամասն ներկայացրել են լրտեսական ծրագրի մեխանիզմը: