Հ․ Աբրահամյանի եւ Դ․ Հարությունյանի հարաբերություններն օր օրի լարվում են․ «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Քաղաքական շրջանակներում բոլորը շունչները պահած սպասում են կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ընթացքին՝ ոչ թե տեսնելու, թե ինչ «ընդդիմադիր» հարցեր է տալու ԲՀԿ-ն, այլ թե ինչպես է իրեն  պահելու Դավիթ Հարությունյանը:

Բանն այն է, որ «սրտացավները» Հովիկ Աբրահամյանի ականջին շշնջացել են, որ Դավիթ Հարությունյանն իրեն վարչապետի պես է պահում, եւ «կաթոցն» ազդել է. Աբրահամյան-ՀԲ պատվիրակություն հանդիպմանը Դ. Հարությունյանը չէր մասնակցում:

Ավելին, մեր տեղեկություններով, վարչապետն իր մոտ է կանչել նախարարներից մեկին եւ խորհուրդ տվել, որ իր ոլորտներից դուրս չգա: Նա փորձել է իր տեղը դնել նաեւ Արմեն Աշոտյանին. Գյումրու տնտեսական համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը գնացել է առանց ԿԳ նախարարի»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:   




Լրահոս