10 դրամի փոխարեն՝ 150 դրամ են ուզում. ՄԻՊ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դատական դեպարտամենտը, արձագանքելով ապօրինի գանձումների վերաբերյալ Օմբուդսմենի հայտարարությանը,  հերթական անգամ երկարաշունչ նախադասությունների ու բառակույտի ներքո փորձել է թաքցնել ճշմարտությունը:

Մենք շատ պարզ և մատչելի ներկայացրել ենք, որ  ապօրինություն է պետական տուրք գանձել այն դեպքում, երբ դա սահմանված չէ Պետական տուրքի մասին օրենքով: Մինչդեռ դատական Դեպարտամենտը, որոշակի դիտավորությամբ,  շփոթում է «պետական տուրքի» և «փաստաթղթերի պատճենահանման համար կատարվող ծախսեր» հասկացությունները: Եթե դատական ակտի մեկ էջի պատճենահանման առավելագույն ծախսը, օրինակ, կարող է լինել 10 դրամ, ապա Պետական տուրքի մասին օրենքով սահմանված է դատական ակտի յուրաքանչյուր էջի համար` 150 դրամ պետական տուրքի վճարման պահանջ: Դատական դեպարտամենտի կողմից օրենքի նման  խախտման արդյունքում տուժում են մարդիկ, ինչը պարզապես անթույլլատրելի է:

Կրկին հորդորում  ենք  Դատական  դեպարտամնտի ղեկավարությանը  փոխել իր գործելաոճը և լուրջ
քայլեր ձեռնարկել
հայտարարություններով պարտակելը նախկինում ևս բացասական հետևանքներ են առաջացրել թե՛ քաղաքացիների և թե՛ Դատական դեպարտամենտի նախկին ղեկավարության համար:

 Պաշտպանի աշխատակազմ




Լրահոս