Բրազիլիայի առնվազն 14 նահանգի հազարավոր ոստիկաններ միաժամանակ մեկօրյա գործադուլ են սկսում՝ իրենց աշխատավարձը 80%-ով բարձրացնելու պահանջով. հաղորդում է BBC-ն:
Գործադուլը կընդգրկի Սան-Պաուլու և Ռիո դե Ժանեյրո նահանգները, ուր կանցկացվեն ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման և եզրափակիչ հանդիպումները: 1 ամսից պակաս ժամանակ է մնացել մինչև Բրազիլիայում աշխարհի առաջնության մեկնարկը:
Իշխանությունները հայտնում են, որ գործադուլին կմասնակցի միայն քաղաքացիական ոստիկանությունը, որը զբաղվում է քրեական գործերի հետաքնննությամբ: Ռազմական ոստիկանությունը, որը պարեկություն է անում փողոցներում, և դաշնային ոստիկանությունը, որը վերահսկում է երկրի սահմանները, մինչև ֆուտբոլի աշխարհի առաջնության ավարտը բողոքի որևէ գործողություն չեն ծրագրում: