Armlur.am-ի հավաստի տեղեկություններով` առաջիկայում առողջապահության նախարարությունում կադրային փոփոխություններ են սպասվում: Ինչպես տեղեկացանք, կառավարության վաղվա օրակարգից, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշել է Սուրեն Քրմոյանին ազատել Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից:
Armlur.am-ը փորձեց կապ հաստատել առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանի հետ ` պարզելու՝ կադրային ուրիշ ի՞նչ փոփոխություններ են սպասվում, վերջինս ասաց, որ հեռախոսով հարցերի չի պատասխանում. «Ձեր հարցերին պատրաստ եմ պատասխանելու նախարարությունում»:
Սուրեն Քրմոյանին ուղղված մեր զանգերը ևս մնացին անպատասխան: