ՀՀ և Լատվիայի միջև հարաբերությունների զարգացման մեծ ներուժ կա. Հ. Աբրահամյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Լատվիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էլիտա Գավելեին: Ողջունելով դեսպանին ՀՀ կառավարությունում՝ վարչապետը նշել է, որ մեծապես կարեւորում է Լատվիայի հետ կապերի ամրապնդումն ու հետագա զարգացումը: «Մեր երկու երկրների միջեւ առկա է հարաբերությունների զարգացման մեծ ներուժ: Այդ առումով կարեւորում ենք երկկողմ միջկառավարական հանձնաժողովի ակտիվ գործունեությունը»,- նշել է Հովիկ Աբրահամյանը:

Իր հերթին, Էլիտա Գավելեն շնորհավորել է վարչապետին՝ կառավարության ծրագիրն Ազգային ժողովում հաստատվելու կապակցությամբ, եւ մաղթել նորանոր հաջողություններ՝ ի նպաստ Հայաստանի բարօրության: Դեսպանն ընդգծել է, որ իր երկիրը եւս շահագրգիռ է Հայաստանի հետ կապերի խորացման եւ ընդլայնման գործում:

Վարչապետ Աբրահամյանը խնդրել է դեսպանին Լատվիայի կառավարության ղեկավարին փոխանցել Հայաստան այցելելու հրավերը եւ նշել, որ նման մակարդակի փոխայցելությունները կնպաստեն երկու երկրների միջեւ տնտեսական ու քաղաքական կապերի սերտացմանը:




Լրահոս