27-ամյա Պոլինա Ստեպանովան և նրան բռնաբարելու մեջ մեղադրվող մարզիկ Ալեքսանդր Եմելյանենկոն վերջերս հանդիպել են: Հանդիպման մանրամասների մասին «Սովետսկիյ սպորտ»-ին պատմել է Ստեպանովայի պաշտպան Ալեքսանդր Կարաբանովը:
– Պոլինան չէր ցանկացել գնալ Եմելյանենկոյի հետ հանդիպման: Էմոցիոնալ առումով շատ դժվար է նորից տեսնել այն մարդուն, ով քեզ բռնաբարել է: Բայց մենք որոշում կայացրինք գնալ մինչև վերջ:
– Դուք ներկա՞ եք եղել հանդիպմանը: Ինչպե՞ս Ձեզ թվաց` Եմելյանենկոն ունե՞ր խնդիրներ առողջության հետ:
– Այն, ինչ ես տեսա, տպավորություն չստեղծեց, թե նա վնասվածք ունի: Եմելյանենկոն շարժվում էր առանց որևէ դժվարության: Տպավորություն ստեղծվեց, թե ծանր վնասվածքի մասին լուրերը նպատակ ունեն մեղմել նրա վիճակը:
– Ինչպե՞ս էր Եմելյանենկոն պահում իրեն հանդիպման ժամանակ:
– Վախ կար, որ Յեմելյանենկոն կարող էր ճնշում գործադրել Պոլինայի վրա, սակայն նա ակնհայտ ճնշված վիճակում էր գտնվում: Նա չգիտեր` ինչպես մի քանի հարցերի պատասխանի:
– Այսինքն` Ձեր առջև գազան չտեսա՞ք:
– Ընդհակառակը` վստահ եմ, որ Յեմելյանենկոն շատ բարի անձնավորություն է ընտանիքի և ընկերների շրջապատում:
– Տվյալների համաձայն` Ալեքսանդրը ստիպել է Պոլինային թմրանյութեր օգտագործել, ինչպես նաև թղթախաղ մերկանալու դիմաց:
– Այո, հաշիշ տեսակի: Պետք է կրկնեմ, որ Պոլինայի ցուցմունքը շատ հստակ է:
– Ե՞րբ կկայանա դատը:
– Կարծում եմ՝ արդեն մի քանի ամսից ամեն ինչ պատրաստ կլինի լսումների համար:
– Մինչև հիմա շատերն այն կարծիքին են, որ ձեր պաշտպանյալն ուղղակի ցանկանում է գումար կորզել մարզիկից:
– Այս ամբողջ ընթացքում Պոլինան ոչ մի անգամ չի բարձրացրել գումարի հարց: Նա կտրականապես չի ցանկանում գումար վերցնել: Նրա համար կարևոր է, որ Ալեքսանդրին պատժեն:
– Բայց Եմելյանենկոն չի տվել խոստովանական ցուցմունքներ:
– Մի կողմից՝ եթե նա խոստովանի, դա կմեղմացնի նրա պատիժը, սակայն մյուս կողմից՝ նրան հանգիստ չեն տա բանտում: Խոստովանել, որ դու բռնաբարություն ես կատարել, նշանակում է ապահովել քո համար շատ անհանգիստ կյանք բերդում: Ալեքսանդրն, իհարկե, գիտե թե իրեն ինչ է սպասվում, և վախենում է: