Ֆրանսիական «Լիոնը» նոր գլխավոր մարզիչ ունի: Ֆրանսիական թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվել է վերջին չորս տարիներին «Ռեյմսի» գլխավոր մարզիչ Ուբեր Ֆուրնյեն: Ինչպես հայտնում է ակումբի պաշտոնական կայքը` 46-ամյա մասնագետի հետ պայմանագրի մանրամասները հայտնի կլինեն մոտ օրերին:
Նշենք, որ որ Ֆուրնյեն 1998-ից 2000 թվականներին որպես ֆուտբոլիստ հանդես է եկել հենց «Լիոնում»: Հիշեցնենք, որ մարզիչն այդ պաշտոնում կփոխարինի Ռեմի Գարդին: