Հզոր երկրաշարժ՝ Հունաստանի ափերի մոտ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Էգեյան ծովի հյուսիսային հատվածում՝  Հունաստանի ափերի մոտ,  6,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր Ալեքսանդրոպոլիսից 77 կմ, և Աթենքից՝  300 կմ հեռավորության վրա. հայտնում է ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը:

Ցնցումները գրանցվել են նաև Թուրքիայի տարածքում: Ստամբուլում մարդիկ պատերի թեթև ցնցումներ են զգացել 10 վայրկյանի ընթացքում:

Սոցիալական ցանցերում հայտնված տեղեկությունների համաձայն՝ երկրաշարժը զգացել են անգամ Բուլղարիայում: Բնական աղետից հնարավոր կորուստների մասին տվյալներ առայժմ չկան. տեղեկացնում է BBC-ն:




Լրահոս