Ուկրաինայի ուժայինները շարունակում են հրետանային գնդակոծման ենթարկել Սլավյանսկը և մերձակա ավանները, տեղեկացնում է vesti.ru-ն: Կրակոցները գրեթե չեն դադարում: Ոչնչացված են մի քանի բնակելի տներ: Քաղաքում խնդիրներ են առաջացել հեռախոսակապի հետ: Մարզում լրիվ մոբլիզացում է հայտարարվել: Ուկրաինայի հարավ-արևելքում պատրաստվում են բոյկոտել նախագահական ընտրությունները:
Ի պատասխան Կիևն ընդլայնում է պատժիչ գործողությունները տարածաշրջանում: Սլավյանսկում քաղաքի զանգվածային գնդակոծումը վերսկսվել էր մայիսի 23-ի լույս գիշերը: Կրակահերթերն արձակվում էին խոշոր տրամաչափի զինատեսակներից, այդ թվում նաև՝ բնակելի տների ուղղությամբ: Առանձնապես ինտենսիվ կրակ էր արձակվում Սեմյոնովկա գյուղի վրա: Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը հրամայել էր քաղաքի գրավումն ավարտել մինչև շաբաթվա վերջ: Գնդակոծման արդյունքում մի քանի տուն քանդվել է, կան տուժածներ: