Լավատեղյակ աղբյուրների վկայությամբ` չորեքշաբթի` երեկոյան, ՀՀԿ-ում տեղի է ունեցել խորհրդի հերթական «գիշերային նիստը», որին մասնակցել է նաեւ Սերժ Սարգսյանը: Սակայն այս նիստում հերթական գիշերային ցնցող որոշում չի կայացվել: ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատեց այդ լուրը` հավելելով, թե ոչ թե խորհրդի նիստ, այլ խորհրդակցություն է եղել: Ըստ նրա` Սերժ Սարգսյանը հանրապետականներին շնորհավորել է Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված օրինագծի կապակցությամբ, քննարկվել է այդ հարցը: Բացի այդ, ՀՀԿ-ում քննարկվել են ներկուսակցական խնդիրներ:
ԳԻՇԵՐԱՅԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ