Ռուսաստանից զինվորական մեքենաների շարասյուն է ներխուժել Լուգանսկ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անցած գիշեր Լուգանսկի մարզում Ռուսաստանի տարածքից ահաբեկիչներ են ներխուժել:
Ինչպես տեղեկացրել են Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայությունից, գրոհայիններին դիմակայել է Լուգանսկի «Բիրյուլովո» սահմանապահ ջոկատը:
3:30-ի սահմաններում նկատվել է մի քանի բեռնատարներից, մարդատար մեքենաներից և միկրոավտոբուսներից բաղկացած շարասյուն, որը շարժվել է Ռուսաստանի կողմից: Ժամը 3:40-ին շարասյունը հատել է պետական սահմանը, որտեղ սահմահապահ ջոկատը նրան կրակահերթերով է դիմավորել:

Սահմանախախտներին հաջողվել է մասնակիորեն ներխուժել Ուկրաինա՝ Անտրացիտ քաղաքի ուղղությամբ: Մարտական գործողությունների արդյունքում սահմանապահները վնասել և հափշտակել են մեկ միկրոավտոբուս և երկու մարդատար մեքենա, գրոհայիններից մեկը ծանր վիրավորված է: Մեքենաների մեջ հայտնաբերվել են Կալաշնիկովի ինքնաձիգեր և պայթուցիկ նյութեր:

Սահմանապահները չեն բացառում, որ Ուկրաինա կարող են ներխուժած լինել Դոնեցկի սահմանների մոտ գտնվող Կամազների զորամասը, տեղեկացնում է news.online.ua-ն:
«Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայությունը տեղեկացրել է Ռուսաստանի Դաշնային սահմանապահ ծառայությանը անհապաղ միջոցներ ձեռնարկելու և Ռուսաստանի կողմից սահմանի ապօրինի հատման դեպքերը կանխելու վերաբերյալ», – ասվում է գերատեսչության հայտարարությունում:




Լրահոս