Կարինե Կույումջյան. Հայաստանում 2011թ-ին ծնելիությունը նվազել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2012թ. հունվարի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը, ընթացիկ հաշվառմամբ, կազմել է 3.274.3 հազ. մարդ, այդ թվում քաղաքայինը` 2.096.0 հազ., իսկ գյուղականը` 1.178.3 հազ. մարդ,- այս տվյալներն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը:Նա միաժամանակ նշեց, որ այս ցուցանիշները հիմնված են 2001թ. մարդահամարի տվյալների վրա: Կույումջյանի փոխանցմամբ` ՀՀ մշտական բնակչության թվաքանակը 2011թ. տարեսկզբի նկատմամբ աճել է 11.7 հազազրով:Ծնվածների թիվը 2011թ. հունվար-դեկտեմբերին կազմել է 43.447, որը 2010թ. նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 3.1%-ով:Անցած տարվա ընթացքում 43.447 ծնվածներից 23.160-ը տղաներն են, իսկ 20287-ը` աղջիկները: 2011թ-ին աղջիկների ամենամոդայիկ անուններն են համարվել Մանե-ն, Մելինեե-ն Մարի-ն, Էլեն-ը եւ Նարե-ն: Իսկ լավագույն տասնյակը եզրափակում է Մերի-ն: Տղա երեխաներին զույգերը նախընտրել են կոչել` Նարեկ, Դավիթ, Գոռ, Հայկ, Էրիկ: Լավագույն տասնյակը եզրափակում է Սամվել-ը:




Լրահոս