Մարզահամերգային համալիրի տեսքը կփոխվի՞

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովում կառավարության 2013-ի բյուջեի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, անդրադառնալով Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի աճուրդին, դիմեց Մշակույթի փոխնախարար Աշոտ Պողոսյանին. «Մարզահամերգային համալիրը, ինչպես նաև՝ այլ հուշարձանների հարցով, Մշակույթի նախարարությունն իրավունք ունի պահանջել, որ արտաքին տեսքը փոփոխության չենթարկվի: Ի՞նչ է լինելու աճուրդի հանված Մարզահամերգայինի դեպքում»,- հարցեց Մանուկյանը:

«Մեր գործառույթի մեջ մտնում է միայն համաձայնության կնքումը, որ Մարզահամերգայինի սեփականատերը փոփոխություններ անելու իրավունք չունի կամ անելուց առաջ պարտավոր է ստանալ թույլտվություն»,-  ասաց Պողոսյանը:

Արամ Մանուկյանը նկատեց, որ խնդիրը հենց այն է, որ պայմանագրում հանված է «մշակութային» բառը, այսինքն՝ շենքը չի դիտվել որպես մշակութային օբյեկտ:

Փոխնախարարն, արձագանքելով Մանուկյանին, հայտնեց, որ պայմանագրի մանրամասները կապ չունեն, գոյութուն ունի պատմամշակութային հուշարձանների ցանկ՝ հաստատված Կառավարության որոշմամբ, և ըստ դրա` համալիրը համարվում է պաշտպանման շենք:




Լրահոս