Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանը նշանակվել է Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի խորհրդական: Այս մասին տեղեկանում ենք կառավարության կայքից:
Հիշեցնենք, որ Շահգալդյանն ամենաերկարակյաց մարզպետներից էր, մարզը ղեկավարում էր 2001թ.-ից: Նա աշխատանքից ազատման մասին դիմում էր ներկայացրել մայիսի 6-ին: Երկու օր անց նրա փոխարեն մարզպետ նշանակվեց բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը: