Ինչպես դեռ երեկ տեղեկացրել էր armlur.am -ը` հղում անելով aravot.am կայքին, երգչուհի Քրիստինե Պեպելյանի ամուսինը` Վստրեչի Ապերը, ծեծկռտուք էր սարքել “Jose” ակումբում եւ առեւանգել է մենեջերին: armlur.am -ի թղթակիցը քիչ առաջ է եղել “Jose ” -ում, որտեղ ամեն ինչ հերքել են ասելով, որ նման դեպք ինչպես իրենք են տեղյակ, տեղի է ունեցել Կոմիտասի անվան կոնսերվատորիայի շրջակայքի սրճարաններից մեկում եւ իրենց հետ կապվածը զուտ բամաբասանք է: Armlur -ը փորձեց կապվել նաեւ Արամ Վարդանյանի` այսինքն Վստրեչի Ապերի հետ ,ով դժկամորեն , բայց պատասխանեց մեր հարցին ասելով ,որ ` եթե էդ պամության մասին խոսելիս իրեն նկատի ունեն, ապա ` “Ես այդ մարդուն ճանաչում են արդեն 15 տարի, ոչ մի խնդիր չունենք իրար հետ :Ես չգիտեմ` ով ինչ ա տարածում իմ մասին, բայց շնորհակալ եմ, որ իմ PR -ով զբաղվում են” : Ա. Վարդանյանը այլ հարցերի հրաժարվեց պատասխանել:
JOSE- ում ամեն ինչ հերքեցին
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ