armlur.am -ին Արցախի հանրապետության նախագահի մամլո գրասենյակից տեղեկացնում են, որ Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 7-ին ստորագրել է հրամանագիր` ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման գործում ունեցած վաստակի համար Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի գծով գլխավոր մասնագետ Էդուարդ Առուշանյանին ԼՂՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի վաստակավոր գործչի պատվավոր կոչում շնորհելու մասին:Նույն օրը Նախագահը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` փոփոխություն է կատարվել ԼՂՀ Նախագահի 2008 թվականի մարտի 18-ի հրամանագրով ստեղծված բնակարանային ծրագրերի համակարգման պետական հանձնաժողովի կազմում:
Բ. Սահակյանը հրամանագիր է ստորագրել
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ