Երկիր. Սյունիքի մարզպետը դատի է տվել այն կայքին, որում տեղադրված էր իր մասին ձայնագրությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը Երկիր-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով կայքերից մեկում տեղադրված այն ձայնագրությանը, որտեղ իբր ինքը անպարկեշտ առաջարկություններ է անում լրագրողին, ասել է, որ նման բան չի եղել, և որ ինքը ԱՄՆ-ից զանգ չի ստացել: Խաչատրյանը նշել է, որ “լրագրող կոչվածն” իրականում զանգահարել է իր հեռախոսահամարով, բայց 093 կոդով: Մարզպետը տեղեկացրել է, որ դատի է տվել թերթին և կայքին ու արդեն պատրաստվում է դատի տալ նաև “Արմնյուզ” հեռուստաընկերությանը: Ստուգելու համար թերթը ևս զանգահարել է մարզպետի հեռախոսահամարին, բայց 093 կոդով, և մարդը, որը չի ցանկացել ներկայանալ, հաստատել է, որ խոսողն ինքն է եղել: Ի դեպ, ձայները բավականին նման էին: 




Լրահոս