Երեվանում ձյան մաքրման աշխատանքներին 163 միավոր տեխնիկա է ներգրավվել, օգնել են նաեվ շինկազմակերպությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայրաքաղաքում տեղացած ձյան հետևանքները վերացնելու նպատակով փետրվարի 7– ի երեկոյան ժամը 19–ից սկսած և անցած գիշերվա ընթացքում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների կոմունալ ծառայությունների կողմից ձյան մաքրման աշխատանքներ են իրականացվել մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների փողոցներում անխափան երթևեկություն ապահովելու ուղղությամբ: Ինչպես armlur.am -ին  տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, մաքրման աշխատանքներում ընդհանուր առմամբ ներգրավվել է 163 միավոր հատուկ տեխնիկա։Օգտագործվել է շուրջ 190 տ աղ և 440խմ ավազ։ Աշխատանքներին ներգրավվել են նաև քաղաքապետարանի ենթակայության բոլոր կառույցների համապատասխան մեքենամեխանիզմները։ Ձյան մաքրման աշխատանքներին օժանդակելու քաղաքապետարանի կոչին արձագանքել են նաև մայրաքաղաքում գործող շինարարական կազմակերպություններ՝ տրամադրելով համապատասխան տեխնիկա։ Ձյան մաքրման աշխատանքները բոլոր վարչական շրջաններում շարունակվում են։




Լրահոս