Ուժի մեջ կմտնի հունիսին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետությունում կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող անձնագրերի և նույնականացման քարտերի համակարգի ներդրման նպատակով Ազգային Ժողովի կողմից 2011թվականի նոյեմբերի 30-ին ընդունվել են “Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին”, “Նույնականացման քարտերի մասին” և “Հանրային ծառայությունների համարանիշի մասին” ՀՀ օրենքները, որոնք ուժի մեջ կմտնեն 2012 թվականի հունիսի 1-ից, հայտնում են ոստիկանությունից: Օրենքների ընդունման արդյունքում ՀՀ քաղաքացիները 2012 թվականի հունիսի 1-ից հետո իրավունք ձեռք կբերեն Հայաստանի Հանրապետության տարածքում օգտագործելու նպատակով որպես անձը հաստատող փաստաթուղթ ունենալու Նույնականացման քարտ, իսկ օտարերկրյա պետություններ մեկնելու դեպքում որպես ճամփորդական փաստաթուղթ՝ նաև կենսաչափական տվյալներով անձնագիր (անձնագիրը պարունակելու է քաղաքացու աջ և ձախ ձեռքերի ցուցամատերի մատնադրոշմները): 




Լրահոս