ԵԱՀԿ կայքը ենթարկվել է DDoS հարձակման

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԱՀԿ պաշտոնական կայքի աշխատանքի խափանումների պատճառ է դարձել հզոր DDoS-հարձակումը: Այս մասին ИТАР-ТАСС-ին տեղեկացրել են ԵԱՀԿ մամլո ծառայությունից:

Ինչպես հայտարարել է ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միատովիչը, «գործի են դրվել ուժեր, որոնք փորձում են սահմանափակել խոսքի ազատությունը»: Նա նշել է, որ կայքի աշխատանքը հնարավոր է եղել մասամբ վերականգնել, սակայն ժամանակավոր խափանումները պահպանվում են:

ԵԱՀԿ կայքը անհասանելի է դարձել երեքշաբթի, Ուկրաինայի իրավիճակի վերաբերյալ առաքելության հերթական հաշվետվության հրապարակումից հետո: Այնտեղ կազմակերպության տեսուչները փաստել են, որ Լուգանսկի մարզային վարչական շենքը օդային ռմբակոծման է ենթարկվել:

Պաշտոնական Կիևը հերքել է այդ միջադեպին ուկրաինական ռազմական օդուժի մասնակցությունը:

Այն բանից հետո, երբ ԵԱՀԿ կայքն անհասանելի է դարձել, մի շարք ուկրաինական լրատվամիջոցներ ենթադրություններ են արել, թե կազմակերպությունը պատրաստվում է սրբագրել իր հաշվետվությունը: Սակայն ԵԱՀԿ-ից հայտնել են, որ դիտորդները մտադիր չեն վերանայել իրենց եզրակացությունները հունիսի 2-ի ռմբակոծության վերաբերյալ:




Լրահոս