ՊԱՐՏՎԵԼ ԵՔ, ՀԵՌԱՑԵ՛Ք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ՀԺԿ ղեկավար Ստեփան Դեմիրճյանը, անդրադառնալով Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, թե պարտվող կողմը չի ընդունում իր պարտությունը, ասաց. «Իհարկե չի ընդունում, պարտվել եք, հեռացե՛ք»:
 Ստեփան Դեմիրճյանը հայտարարեց, որ Հայ ազգային կոնգրեսում դեռեւս խոսակցություններ չեն եղել, թե ով կարող է լինել հաջորդ տարի կայանալիք նախագահական ընտրություններում ՀԱԿ-ի միասնական թեկնածուն: Նա կարծում է, որ ներկա պահին շեշտը պետք է դրվի խորհրդարանական ընտրությունների եւ դրանցում հաղթանակ ունենալու վրա:
ՀԺԿ առաջնորդը հերքեց այն տեղեկությունը, թե իբր ինքը նեղացած է Կոնգրեսից, որովհետեւ ՀԺԿ-ին ընդամենը երեք տեղ են հատկացրել: Ասուլիսի վերջում նա հավելեց, որ խորհրդարանական ընտրություններից ՀԱԿ-ն ակնկալում է առավելագույն պատգամավորական մանդատ կամ գոնե զգալի մեծամասնություն, եւ խոսք չկա 10-15 հոգու մասին:




Լրահոս