Կրկին գողություն: Բայց ո՞վ, ումի՞ց: Սիլվա Հակոբյանի «I like» երգի գողության պատմությունը հիշում ենք բոլորս: Մանե Հակոբյանի հեղինակած երգը, որով Սիլվան հաղթեց BBC-ի մրցույթում, գողացել էր ալբանացի երգչուհի Ջենտա Իսմայլին, հետո բուլղարացի մի երգչուհի` Աննա անունով, վերցրել էր «Սիրելու համար» երգը: Պատմությունը կրկնվեց «Գիշերը» երգի հետ, բայց այս անգամ Սիլվային էին մեղադրում երգը գողանալու մեջ: Սակայն Հակոբ Հակոբյանը` Սիլվայի հայրն ու պրոդյուսերը, կարողացավ ապացուցել, որ իր դուստրը ռուս երգիչ Արկադի Խորալովի երգը չի գողացել: Հիմա էլ պարզվել է, որ Սեկիլ անունով մի երգիչ գողացել է Սիլվայի «Դե գնա» երգը եւ «MEDA SAJ TE MANGAV» վերնագրով մշակել ու տեղադրել Youtube-ում: Սեկիլը պնդում է, որ իր երգը ոչ մի կապ չունի հայազգի երգչուհու երգի հետ, եւ որ արվեստում նմանություններ հաճախ են լինում: «Ժողովուրդ» օրաթերթը խոստանում է ավելի հանգամանալից անդրադառնալ այս թեմային եւ Սիլվայի հետ կապ հաստատելուն պես տալ մի շարք հարցերի պատասխաններ:
Ո՞Վ Է ԳՈՂԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ