Ադրբեջանն ու ԵՄ-ն սեպտեմբերին կստորագրեն վիզային ռեժիմի հեշտացման համաձայնագիր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի և ԵՄ միջև վիզային ռեժիմի հեշտացման և ԵՄ երկրներում ապօրինի բնակվող քաղաքացիների վերադարձի մասին համաձայնագրերն ուժի մեջ կմտնեն մինչև 2014թ. սեպտեմբեր: Այս մասին Trend-ին հայտնել է Ադրբեջանի արտգործնախարարի տեղակալ Մահմուդ Մամեդգուլիևը:

Ադրբեջանի խորհրդարանն արդեն վավերացրել է երկու համաձայնագրերը:

Փոխնախարարի խոսքով՝ այս համաձայնագրերի կատարման հետ կապված ոչ մի խնդիր չկա:

«Հնարավոր է, որ մինչև սեպտեմբերի վերջ երկու համաձայնագրերն էլ ուժի մեջ մտնեն: Մենք այդպես ենք ծրագրել», – ասել է Մամեդգուլիևը:

Երկու համաձայնագրերի ստորագրումը նախատեսվում է ԵՄ «Արևելյան գործընկերություն» ծրագրով, որը նպատակաուղղված է նախկին խորհրդային վեց երկրների` Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի հետ ԵՄ ավելի սերտ համագործակցությանը:




Լրահոս