Այս պահին նախահագական նստավայրի դիմաց են հավաքվել Վարդենիսի Տրետուք գյուղի մի խումբ բնակիչներ, որոնք բողոքում են հունիսի 8-ին Տեղական ինքնակառավարման ընտրությունների արդյունքներից, մասնավորապես` արդյունքների նախնական տվյալներով` իրենց գյուղում հաղթել է ՀՀԿ-ական Հովհաննես Երանոսյանը, սակայն այսօր առավոտյան ձայների վերահաշվարկն այլ արդյունք է ցույց տվել. պարզվել է, որ հաղթել է ԲՀԿ-ական թեկնածու Ալիկ Եղիազարյանը:
Ինչպե՞ս կարող էին մեկ օրվա ընթացքում ընտրության արդյունքները միանգամից փոխվել:
«Մենք տեր ենք կանգնելու մեր ձայներին և պայքարելու ենք մինչև վերջ»,-armlur.am-ի հետ զրույցում ասաց Տրետուք գյուղի բնակիչ Սերգեյ Քոչարյանը:
Տեղեկացնենք նաև, որ րոպեներ առաջ Տրետուքի չորս բնակիչ բարձրացավ նախագահական նստավայր` ներկայացնելու իրենց խնդիրները:
Մանրամասները` տեսանյութում: