Գ․ Սահակյանն իր տեղն ինքնաթիռներում զիջել է Հ․ Նաղդալյանին․ «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. ««Չնայած գործուղումները հասցվել են նվազագույնի, քանի որ բյուջեում փող չկա, պատգամավորներն ակտիվ շարժերի մեջ են:

Ամենաշատը Աժ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանի բախտն է բերել, թռիչքներից ու բարձրությունից ֆոբիա ունեցող Գալուստ Գրիգորիչն իր տեղն ինքնաթիռներում զիջել է նրան:

Օրերս Աժ «առաջին լեդին» թռել է Ռուսաստան՝ խորհրդարանական բավական պատկառելի պատվիրակությամբ, որի մեջ է եղել նաև Կարեն Բոթոյանը՝ ՕԵԿ-ի «անունից», որպես փոխհատուցում կառավարության ծրագրին կողմ քվեարկության, առաջիկայում սպասվում է դեպի Անգլիա «չվերթ»՝ արդեն բրիտանական կողմի հրավերով»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս