Ազատամարտիկ, դերասան Կարեն Մկրտչյանի հայրը` Գրիշա Մկրտչյանը, armlur.am-ի հետ զրույցում ասաց, որ որդին վիրահատությունից հետո շարունակում է ապաքինվել, ստանում է բուժումներ:
«Հավանաբար, մոտ մեկ շաբաթից կորսետը, որի օգնությամբ որդիս տեղաշարժվում է, կհանեն»,- ասաց ազատամարտիկի հայրը:
Իսկ թե երբ է Կարեն Մկրտչյանը Հայաստան վերադառնալու, դեռ պարզ չէ:
«Ինձ ասացին, որ վիզան պետք է երկարացնել. Կարենը մինչև հուլիսի 20-ը պետք է լինի բժիշկների վերահսկողության տակ: Բայց չի բացառվում, որ նշված ժամկետից ավելի շուտ գա Հայաստան»,- եզրափակեց Գրիշա Մկրտչյանը:
Հիշեցնենք, որ հայտնի դերասանն իրենց բակում անհայտ անձի կողմից ծեծի էր ենթարկվել նախորդ տարի դեկտեմբերի 26-ին, որի պատճառով լուրջ վնասվածքներ էր ստացել: Բուժման նպատակով Կարեն Մկրտչյանը այս տարվա մարտի 16-ին մեկնեց Գերմանիա և մինչև այժմ այնտեղ է` բժիշկների վերահսկողության ներքո: