Այսօր 13:30-ին խորհրդարանում կկայանա «Բարգավաճ Հայաստան» և «Օրինաց երկիր» խմբակցությունների հանդիպումը: Հանդիպման ընթացքում քննարկվելու է ընտրական բարեփոխումների հարցը, կորոշվի միասնական օրակարգով հանդես գալու հնարավորությունը:
Հանդիպման ժամանակ անդրադարձ կկատարվի նաև 100 % համամասնական համակարգին անցնելու հարցերը: Հիշեցնենք, որ ՕԵԿ-ն հանդիպում է ունեցել նաև «Ժառանգություն» խմբակցության հետ: