Armenian text to speach

«Դեմ եմ» նախաձեռնության անդամները չխոսեցին Հովիկ Աբրահամյանի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Կուտակային կենսաթոշակների պարտադիր բաղադրիչի դեմ պայքարող «Դեմ եմ» նախաձեռնության անդամների այսօրվա երթն ավարտվեց  կառավարության շենքի մոտ։ Նախաձեռնության անդամները  գործադիրի շենքի  մոտ կանգնած վանկարկում էին «ամոթ, ամոթ»: Երբ սկսեցին  սուլել,  կառավարության շենքից դուրս եկավ և  ակցիայի մասնակիցներին մոտեցավ վարչապետ Հովիկ Աբրահամյանը։

Վարչապետն առաջարկեց  «Դեմ եմ» նախաձեռնության անդամներին   ներկայացնել իրենց պահանջները,  սակայն ակցիայի մասնակիցները չհամաձայնեցին: Նրանք միայն սուլեցին  և վանկարկեցին՝ «ամոթ»։ Նախաձեռնության անդամները հայտարարեցին, որ  իրենք չեն եկել խոսելու, այլ եկել են ասելու, որ կառավարության աշխատանքը գնահատում են  զրո:

 «Դեմ եմ»  նախաձեռնության մասնակիցները  ևս մեկ անգամ հայտարարեցին, որ  կուտակային կենսաթոշակային  համակարգի ընտրությունը  պետք է   կամավոր լինի և ոչ երբեք պարտադիր: Եթե այդ պահանջը չկատարվի,  իրենց շարժումն ավելի կհզորանա:

Վարչապետը  զրուցեց լրագրողների հետ և վստահեցրեց, որ կուտակային կենսաթոշակային համակարգից  հրաժարվելու դիմումները բոլորն են ընդունում, իսկ չընդունողները աշխատանքից կհեռացվեն։




Լրահոս