Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, անդրադառնալով ռուս վերլուծաբան Դմիտրի Կիսելյովի հայտարարություններին, նշել էր, թե ինքը լուրջ չի վերաբերվում վերջինիս:
Բաղդասարյանը նշեց, որ Կիսելյովին դիտարկում է որպես անհատ, ոչ թե՝ պետության կամ իշխանության կողմից լիազորված անձնավորություն:
Լրագրողների այն դիտարկմանը, թե այդ դեպքում Նուրսուլթան Նազարբաևի հայտարարությունը լուրջ ընդունում է, նա պատասխանեց. «Այդ հարցին բազմիցս անդրադարձել ենք: Խնդրանքի կարգով, մարդը խնդրում է, թե. «Իհարկե, ես հասկանում եմ, որ օրակարգային է, բայց մեր ընկերոջ խնդրանքը լսենք»: Նազարբաևի հարցը կարևորում ենք, նա նախագահ է երկրի, բայց նրա նամակի ընթերցումը չեմ կարևորում, քանի որ դրանով կարևորում եմ Ալիևին»,- ասաց նա:
Մեկնաբանելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` Ծաղկաձորում արված այն հայտարարությունը. «Իսկ ով ասաց, որ մենք Ղարաբաղով ենք մտնում Մաքսային միություն, նա նույնպես կրկնեց այդ միտքը` հավելելով. «Մենք ընդամենը ասել ենք՝ նույն տնտեսական գոտին ենք, նույն դրամական գոտում ենք»: