![](https://armlur.am/wp-content/uploads/2014/06/IMG_5835.jpg)
Այս ահռելի աղբամանը հաստատ կարող է անակնկալի բերել այն քաղաքացուն, ով հեռվից նկատելով այն կփորձի, ասենք, ձեռքի ծխախոտը այնտեղ նետել: Թեև մետաղյա այս տարան արդեն կիսով չափ լիքն է, բայց նրա «սեփականատերը» որոշել է տարայի նախնական առաքելությունն ավարտված համարել: Ամեն դեպքում, շրջակայքը չաղտոտելու նպատակով մնում է անտեսել աղբամանի տիրոջ սահմանած արգելանքը և, այնուամենայնիվ, օգտվել աղբամանի ծառայությունից: