Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հունիսի 19-ին այցելել է Գյումրիի Ֆրիտյոֆ Նանսենի անվան մանկատուն։
25-ամյա ֆուտբոլիստն այցելության լուսանկարները տեղադրել է ֆեյսբուքյան իր էջում։ Մխիթարյանը կտրել է մարզադահլիճի բացման կարմիր ժապավենը։ Բացումից հետո նա թենիս է խաղացել մանկատան երեխաների հետ։