Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչ Խորխե Պերեսը նշել է, որ եթե Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն հրաժարական տա, մենք նրան կխնդրենք չհեռանալ: Իսպանական մամուլի հարցումների համաձայն` իսպանացիների մեծ մասը ցանկանում է Դել Բոսկեի հրաժարականը:
«Վատագույն կանխատեսումներում նույնիսկ մենք այսպիսի արդյունքի չէինք կարող սպասել: Դել Բոսկեի հետ դեռ չենք խոսել: Ավելի լավ է դա անել արդեն Մադրիդում, ավելի հանգիստ միջավայրում»,- նշել է ֆեդերացիայի ներկայացուցիչը:
Դել Բոսկեն Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ պայմանագիր ունի մինչև 2016 թվականը: