ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պետեկամուտների կոմիտեի սկսած ստուգումները «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում դեռ չեն ավարտվել: Ըստ «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների` առաջիկայում այդ գործով սկանդալային բացահայտումներ են լինելու, եւ հնարավոր է` դրան հետեւեն նաեւ ձերբակալություններ: ՀՀ ՊԵԿ-ին մոտ կանգնած աղբյուրներից տեղեկացանք, որ շուտով «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը 10 միլիարդ դրամով կտուգանվի: Այս հեռանկարը ՀԷՑ-ի համար կարծես անակնկալ չէ: Այստեղ մոտավորապես հենց այդքան տուգանքի են սպասում. թեեւ լուրը պաշտոնապես ճշտել չհաջողվեց: Հիշեցնենք, որ դեռեւս անցած տարվա հոկտեմբերից ՀԷՑ-ում ստուգումներ սկսվեցին, որի ընթացքում ընկերության մասնաճյուղերում խուզարկվեցին գրասենյակները, առգրավվեցին համակարգիչները, եւ հարուցվեց քրեական գործ:




Լրահոս