Տիգրան Սարգսյանն առանց ընտանիքի մեկնում է ԱՄՆ․ «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը  գրում է. «Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը 2 օրից մեկնում է ԱՄՆ: Առայժմ՝ առանց ընտանիքի: Նախ, պետք է լուծվի իր կեցության հարցը՝ տուն պետք է վարձեն, հավատարմագրերը պետք է հանձնի ԱՄՆ իշխանություններին: Տեղավորվելուց հետո միայն կտանի ընտանիքի անդամներին:

Ինչ վերաբերում է դեսպանատան անձնակազմին եւ այն սեփական թիմով փոխարինելուն, ապա կարելի է ենթադրել, որ եթե 6 տարի վարչապետ աշխատելու ընթացքում չկարողացավ այդպես էլ սեփական թիմ ձեւավորել, ապա դեսպանի պաշտոնում եւս չի կարողանա:

Դեսպանատան աշխատողների մնալ-չմնալու հարցերը որոշելու է արտաքին գործերի նախարարությունը, ավելի ճիշտ՝ Էդիկ Նալբանդյանը»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:    




Լրահոս