Հուլիսի 1-ից Եվրամիության նախագահությունը ստանձնում է Իտալիան: Մինչև տարեվերջ ԵՄ բոլոր խորհուրդների ղեկավարությունը կիրականացնեն իտալացի նախագահները. Deutsche Welle-ն:
Իտալիայի վարչապետ Մատտեո Ռենցին, ով միասնական Եվրոպայի կողմնակից է, մտադիր է օգտագործել ԵՄ-ում իր երկրի նախագահության փաստը` երիտասարդության շրջանում գործազրկության, փախստականների ներհոսքի, ազգային բյուջեների առողջացմանն ուղղված կոշտ միջոցների դեմ պայքարի համար:
Ռենցին նշել է, որ «ձանձրալի տատիկ Եվրոպան մխրճվել է հաշվարկների մեչ և զրկվել հոգուց», և այդ պատճառով կարող է կորցնել պատմական փոփոխությունների շանսը:
Նման հայտարարություններից հետո փորձագետները համոզվել են, որ Հռոմն իսկական հեղաշրջում է պատրաստում Եվրամիությունում. նշում է AFP գործակալությունը:
Նշենք, որ այս տարվա առաջին 6 ամիսներին ԵՄ նախագահում էր Հունաստանը: