Երկվորյակ քույրերն ընդհանուր սիրեցյալ ունեն (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավստրալիական Պերտ քաղաքից երկվորյակ քույրեր Աննա և Լյուսի ԴեՉինկերներն ընդհանուր սիրեցյալ ունեն: Նրանք՝ երկուսով, հանդիպում են 31-ամյա էլեկտրատեխնիկ Բեն Բիրնի հետ: Տղամարդը բնակվում է երկու քույրերի հետ նույն սենյակում և նշում է, որ երջանիկ է:

Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, Աննան և Լյուսին մանկուց անբաժան են եղել, իսկ տարիքի հետ միմյանց նմանվելու ցանկությունը գնալով աճել է: Քույրերը 240 հազար դոլար են ծախսել պլաստիկ վիրահատումների վրա, որոնք նրանց բացարձակ նմանակներ են դարձրել, և անգամ հարազատ մայրը չի կարողանում տարբերել նրանց: Աղջիկները ոչ միայն միասին ապրում են, այլև աշխատում նույն տեղում, շրջում են նույն մեքենայով, և ունեն ընդհանուր էջ սոցցանցում: Հենց դրա միջոցով էլ նրանք ծանոթացել են ապագա սիրեցյալի հետ:




Լրահոս