ՀԱՐՑ.Ո՞րն է համարվում ինքնակամ կառույց, եւ ի՞նչ կարգով է օրինականացվում այն: Խնդրում եմ ներկայացնել օրինականացման կարգը:
Մինաս Հարությունյան (48 տարեկան, բժիշկ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ինքնակամ կառույց է համարվում oրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամաuում կամ նախատեսված թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի եւ կանոնների էական խախտումներով կառուցված կամ վերակառուցված շենքը, շինությունը կամ այլ կառույցը (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդված):
Ինչ վերաբերում է օրինականացմանը, ապա տեղեկացնում ենք, որ ինքնակամ կառույցները կարող են ճանաչվել օրինական՝ համայնքների ղեկավարների, համայնքի վարչական տարածքներից դուրս՝ մարզպետերի կողմից, կառավարության սահմանած կարգով:
Ինքնակամ կառույցը կարող է ճանաչվել օրինական միայն այն անձի դիմումով, որին սեփականության իրավունքով պատկանող հողամաuում կառուցված է այդ կառույցը:
Պետական կամ համայնքային uեփականություն հանդիuացող հողամասում կառուցված կամ վերակառուցված ինքնակամ կառույցների նկատմամբ ճանաչվում է պետական կամ համայնքային uեփականություն (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդված):
ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Շենքերի, շինությունների օրինական ճանաչվելու դեպքում վճարվում է ինքնակամ կառուցված բնակելի տների եւ այգետնակների յուրաքանչյուր 1 քմ-ի համար բազային տուրքի 10-ապատիկի չափով: Իսկ բնակելի տներին եւ այգետնակներին կից ինքնակամ կառուցված տնտեuական եւ oժանդակ կառույցների յուրաքանչյուր 1 քմ-ի համար՝ քաղաքային համայնքներում բազային տուրքի 10-ապատիկի, գյուղական համայնքներում 6-ապատիկի չափով: Ստացվում է, որ մի փոքրիկ կառույց օրինականացնելու համար պետք է կլորիկ գումար ունենալ:
ՀԱՐՑ. Կա՞ որեւէ փաստաթուղթ, որի առկայությունը թույլ է տալիս սննդամթերք ներմուծել ՀՀ: Եթե այո, ապա ո՞րն է այդ փաստաթուղթը, ո՞վ կարող է տրամադրել այն:
Էմիլ Մանուկյան (57 տարեկան, տնօրեն)
ՊԱՏԱՍԽԱՆ. Սննդամթերք կարելի է ներմուծել արտահանող երկրի լիազոր մարմնի կողմից տրված բեռի տվյալ խմբաքանակի անվտանգությունը հավաստող փաստաթղթի կամ համապատասխանության կամ ծագման սերտիֆիկատների կամ բեռի տվյալ խմբաքանակի լաբորատոր փորձարկումների արձանագրությունների առկայության դեպքում:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության
պետական ծառայություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ներկայացվող վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ ամեն դեպքում, ՀՀ սննդամթերք ներմուծելը դյուրին չէ: Այսպես. 2013թ. հունվար-մարտ ամիսներին սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից արգելվել է Արգենտինայից՝ 25.000 կգ կարագի, Իրանից՝ 21.000 կգ մարգարինի ներմուծումը Հայաստան: Նշենք, որ 2012թ. ընթացքում խախտման 16 դեպք է արձանագրվել, արգելվել է Իտալիայից՝ շոկոլադի, 13,5 կգ պանրի, 19 կգ ծովամթերքի, 10.3 կգ մսամթերքի եւ 318,75 կգ չիպսի, Գերմանիայից՝ 17,92 կգ սառեցված լոշիկի կիսապատրաստուկի, Բուլղարիայից՝ 54 կգ չոր ապուրի եւ 8,0 կգ բանջարեղենային չոր ապուրի, Իրանից՝ 120 կգ նաբաթ շաքարի եւ 17.280 կգ տոմատի մածուկի, ԱՄՆ-ից՝ 9 կգ համային հավելումների եւ 8,8 կգ սննդային ներկանյութերի, Ֆրանսիայից՝ 48.541 կգ տավարի տոտերի, ԱՄՆ-ից՝ 153 կգ գետնանուշի կարագի, Վիետնամից՝ 20,160 կգ չիլիի սոուսի (կետչուպ) ներմուծումը: