«Բազեում» առաջինը կլինի սպորտային մրցույթներում շատ միավորներ հավաքած ճակատը (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 18-24-ը Ծաղկաձորում անցկացվելիք «Բազե» համահայկական երիտասարդական հավաքը հագեցած է մարզական, մշակութային եւ ինտելեկտուալ խաղերով։ 45 ջոկատ ՀՀ պետական դրոշի գույները խորհրդանշող ճակատների կազմում ուժերը կչափեն տարբեր մրցելույթներում։

«Բազե» հավաքն առանձնանում է իր սպորտային խաղերով։ Հավաքի մարզական ղեկավար Գրիգորի Ամբարյանը տեղեկացնում է, որ հավաքում ընդգրկված են 11 սպորտային ձեւեր (սեղանի թենիս, շախմատ, պարանի ձգում, բազկամարտ, հրաձգություն, լող, ֆուտբոլ, վոլեյբոլ, սպորտլանդիա, ազգային խաղեր, «Բազե բանալի»)։ Այս տարի առաջին անգամ կանցկացվի փեյնթբոլի թիմային խաղ։ Գրիգորի Ամբարյանը պատահական չի համարում, որ «Բազեում» շեշտը դրված է հենց սպորտային խաղերի վրա։ «Մարզական միջոցառումներն ավելի բուռն ոգեւորությամբ են անցնում։ Այսօր ֆուտբոլի աշխարհի առաջնությունն է, եւ բոլորը տարված են ֆուտբոլով։ Սպորտը ոգեւորող է, համախմբող, այստեղ սուբյեկտիվիզմը գրեթե բացակայում է, հաղթանակն ուժեղագույններինն է, եւ ի վերջո, սպորտը նաեւ երիտասարդության, առողջության, ֆիզիկական ամրության խորհրդանիշն է»,- ասում է «Բազե» հավաքի սպորտային ղեկավարը։

Գրիգորի Ամբարյանը նկատում է նաեւ, որ թեեւ մրցույթները սիրողական են, սակայն մրցավարությունն ու մրցումներիանցկացումը պրոֆեսիոնալ մակարդակով են։ Իսկ մարզաձեւերի հաղթողներին որոշում են Հայաստանի մարզական ֆեդերացիաների բարձրակարգ մրցավարները։ «Բազեում» իրար հետ մրցում են պրոֆեսիոնալ մարզիկները (սպորտի վարպետներ, գրոսմայստերներ) եւ սիրողները։ Այդպիսով երիտասարդները շփվում են բարձրակարգ սպորտսմենների հետ, նրանցից որոշ բաներ սովորում։

Պրոֆեսիոնալների հետ խաղալով՝ երիտասարդներն ավելի են վարպետանում ու ավելի շատ բան իմանում տվյալ մարզաձեւի վերաբերյալ։ Հավաքի մարզական ղեկավարն ընդգծում է, որ «Բազե» համահայկական երիտասարդական հավաքում առավելագույն միվորներ կհավաքի այն ջոկատը կամ ճակատը, որը կկարողանա հաղթել սպորտային խաղերում, քանի որ մարզական մրցույթներն անհամեմատ շատ են։ Ուստի կոչ է անում բոլոր ջոկատներին, որոնք այսօր կազմավորում են իրենց թիմերը, ներգրավել ամուր, մարզական երիտասարդների։

Հիշեցնենք, որ «Բազե» համահայկական երիտասարդական հավաքը կազմակերպել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, որին մասնակցում են շուրջ 500 երիտասարդներ Հայաստանից, Արցախից եւ սփյուռքից։

baze1

baze2

baze3

baze4

baze5

baze6

baze7

baze8

baze9

baze10




Լրահոս