Հրազդան գետում դի է հայտնաբերվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 3-ին, ժամը 08.56-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կիևյան կամրջի տակ` Հրազդան գետում, անձը չպարզված տղամարդու դի է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը, ՀՆՓԱԻ Կենտրոնի փրկարար ջոկատը և մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները գետից դուրս են բերել 1990 թ. ծնված Գ. Է.-ի դին և հանձնել ոստիկանության աշխատակիցներին:




Լրահոս