Ուկրաինական ճգնաժամ. ռազմական, թե՞ դիվանագիտական լուծում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարները բանակցություններ են անցկացրել Բեռլինում: Հանդիպման նախաձեռնողն է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը:

Նախարարները հայտարարել են երկարաժամկետ զինադադարի պայմաններիի համաձայնեցման անհրաժշտության մասին, տեղեկացնում է BBC-ին: Ուկրաինայի նախագահը որոշել է վերսկսել ռազմական գործողությունները Դոնբասի անջատողականների դեմ: Դա ստիպել է դիվանագետներին ակտիվացնել հակամարտության խաղաղ կարգավորման ուղիների որոնումը: Երեքշաբթի Ռուսաստանի նախագահը ներկայացրել է ուկրաինական ճգնաժամի սեփական վարկածը և դրա պատասխանատվությունը դրել հարևան երկրի ղեկավարի վրա:

Արևմուտքը համարում է, որ Ռուսաստանն աջակցում է անջատողականներին վարձկաններով, զենքով և գումարով:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ռուսաստանին սպառնացել է նոր պատժամիջոցներով, իսկ ՆԱՏՕ-ն մտադիր է ԱՄՆ-ից Եվրոպա հավելյան զինված ուժեր տեղափոխել:




Լրահոս