Կատալոնական «Բարսելոնա»-ի` արդեն նախկին դարպասապահ Վիկտոր Վալդեսը հուլիսի 3-ին բուժզննում է անցել ֆրանսիական «Մոնակո»-ում:
Այդ ակումբի ղեկավարները հրաժարվել են պայմանագիր կնքել ազատ գործակալի կարգավիճակ ստացած դարպասապահի հետ, իսկ պատճառը նրա վնասվածքն է:
Հիշեցնենք, որ մարտի վերջին Վալդեսը ծնկի խաչաձև կապանների կտրվածք էր ստացել ու շարքից դուրս մնացել 6 ամսով: Իսկ արդեն բուժզննման արդյունքում բժիշկները եկել են եզրակացության, որ 32-ամյա դարպասապահի վնասվածքի կրկնվելու հավանականությունը մեծ է:
«Վիկտոր Վալդեսը վնասվածք ունի և չի միանա մեզ», – նշել է թիմի նոր գլխավոր մարզիչ Լեոնարդ Ժարդիմը: