Ֆրանսիական դպրոցում աշակերտի մայրը ուսուցչին դանակահարել է դասարանի աչքի առջև: Դեպքը պատահել է Ալբի քաղաքի դպրոցում: 47-ամյա ոճրագործին անմիջապես ձերբակալել են:
Ինչպես տեղեկացնում է The Local-ը, աշակերտի մայրը հարձակվել է ուսուցչի վրա ուսումնական տարվա վերջին օրը: Կինը փորձել է փախուստի դիմել, սակայն 20 րոպե անց նրան ձերբակալել են:
Հանցագործի անունը չի հաղորդվում, սակայն նշվում է, որ ավելի վաղ նա հոգեբանական խնդիրներ է ունեցել:
Կինը բղավել է «Ես գող չեմ» և մահացու հարված հասցրել ուսուցչին: Տղամարդը վախճանվել է դանակահարությունից 2 ժամ անց: Ինչն է հանդիսացել կնոջ նման արարքի պատճառը, դեռևս պարզ չէ:
Ինչպես պարզվել է, ֆրանսուհին նախկինում խնդիրներ է ունեցել օրենքի հետ, նրան մեղադրել են ծնողական պարտականությունններն արհամարհելու մեջ. նրա երեխան տնից փախել է, սակայն մայրն այդ մասին չի հայտնել իրավապահ մարմիններին:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կատարվածը սարսափելի ողբերգություն է անվանել և կարգադրել է կրթության նախարարին անձամբ այցելել այդ դպրոցը: