Ուկրաինայի ուժայինների կողմից Դոնեցկի մարզի մի քանի բնակավայրի հանդեպ վերահսկողություն սահմանելուց հետո, դրանց հետ վերականգնվել է երկաթուղային կապը, իսկ բնակիչները սկսել են ստանալ իրենց թոշակներն ու նպաստները. տեղեկացնում է BBC-ն:
Երկուշաբթի օրը գնացքներ են սկսել գնալ Սլավյանսկ և Կրասնի Լիման քաղաքների ուղղությամբ: Այստեղ գնացքների երթևեկությունը դադարեցվել էր ուժային օպերացիայի սկսվելու հետ կապված:
Հանգստյան օրերին Ուկրաինայի ուժայիններին հաջողվել էր հսկողություն սահմանել Դոնեցկի հյուսիսում գտնվող Սլավյանսկ, Կրամատորսկ, Արտեմյևսկ, Կոնստանտինովկա և Դրուժկովկա քաղաքներիհանդեպ: