ՀԱԿ-ը տեղեկացնում է, որ Մարտի 12-ին ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Քեթի Լիչի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են առաջիկա ընտրությունների հետ կապված ներքաղաքական զարգացումները, ինչպես նաև ընտրությունների օրինականության և վերահսկողության հետ կապված հարցեր: Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային և աշխարհաքաղաքական խնդիրների: Հանդիպմանը մասնակցել է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյանը:
Լեվոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանի հետ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ