Ավիաշոուն քիչ մնաց ողբերգությամբ ավարտվեր (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրիտանական Լանկոշիր քաղաքում անցկացվող ավիաշոուի ժամանակ սարսափելի միջադեպ է տեղի ունեցել, որը քիչ է մնում ողբերգական ավարտ ունենա:

Մի քանի տասնյակ հանդիսատեսներ կարող էին զոհվել նրանց գլխավերևով մի քանի մետրի վրա սլացած օդանավի պատճառով, եթե չլիներ թուրքական F16 ինքնաթիռի օդաչուի վարպետությունը, տեղեկացնում է Independent-ը:

Տեսագրման կադրերում երևում է, թե ինչպես է հսկա կործանիչը բարձր արագությամբ սլանում ուղիղ ավիասրահի դաշտում հավաքված հանդիսատեսների վրա: Թվում է՝ ևս մեկ րոպե, և ահարկու մեքենան կանցնի ավիացիայի սիրահարների վրայով: Սակայն, վերջին րոպեին օդաչուին հաջողվում է մանևրել և վեր սլանալ:




Լրահոս